Ֆրանսիայի հյուսիս–արեւմուտքում ձնաբքի պատճառով մոտ 237 հազար բնակելի տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Le Figaro–ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ–ին։
Քամու արագությունը երբեմն–երբեմն հասնում էր 146 կմ/ժի։ Հատկապես տուժել են Պիկարդիայի, Նորմանդիայի եւ Նոր Պա դե Կալեի շրջանները։ ՆԳ նախարար Բրյունո Լե Ռուի խոսքով՝ ավելի քան հազար մարդու տարհանել են, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։





























