ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել է Ռուսաստանի մտցրած հակապատժամիջոցների հնարավոր չեղարկման ժամկետը: Նա չի բացառել, որ Արեւմուտքի հետ ջերմացման դեպքում դրանք կչեղարկվեն դեկտեմբերի 31-ին, փոխանցում է ՌԲԿ-ն:

Շուվալովի խոսքով՝ ԵՄ-ում պատժամիջոցների երկարացման քննարկման ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշել է մթերքի արգելքը երկարացնել մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31: Առաջին փոխվարչապետը պարզաբանել է, որ դա արվել է «հորիզոններ ստեղծելու, բայց ոչ ավելորդ սպասումների համար»: Նա հիշեցրել է ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է «իր գործընկերների հետ այնքան խոսել, որքան նրանք են պատրաստ»: