Այս Նոր տարուն նույն փողով կարելի էր ամենեւին ոչ ավելի քիչ բան գնել: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ալյուրը եւ յուղը կարող էին թանկանալ, բայց ամենեւին ոչ կատաստրոֆիկ չափերով: Իսկ որոշ ապրանքների գները, հակառակը, նվազել են, նշեց նա: «Պայմանականորեն ասենք՝ նույն 100 դրամով այս Նոր տարուն կարելի էր ամենեւին ոչ ավելի քիչ բան գնել, քան անցյալ տարի»,- նշեց վարչապետը:

Նշենք, որ ԱՎԾ վերջին տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերին գների ընդհանուր սպառողական ինդեքսը 2015- դեկտեմբերի համեմատությամբ 1,1 տոկոսով նվազել է, այդ թվում՝ պարենի, ալկոհոլի եւ ծխախոտի համար՝ 0,2 տոկոսով: