Բաքվում բնակարանային գողության ժամանակ գողերը մուրճով հարվածել են տարեց կնոջ գլխին։

Report–ի փոխանցմամբ՝ անհայտ անձինք ներխուժել են 1933 թվականին ծնված Բուլգեյիզ Ղաֆարովայի տուն։ Հանցագործները մուրճով հարվածել են 84-ամյա կնոջ գլխին եւ բնակարանից գողացել փող ու թանկարժեք իրեր։

Կինը հոսպիտալացվել է։ Ընթանում է հետաքննություն։