Պոլսահայ համայնքի հետ ծանոթանալու նպատակով  նոյեմբերի 2-ին Պոլսո Հայոց պատրիարքարան է այցելել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Թուրքիայի բաժնի ղեկավար Ջեֆրի Քոլինզը։

Բարձրաստիճան հյուրին դիմավորել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, ով տեղեկություններ է տվել Թուրքիայի հայ համայնքի, հայ եկեղեցու եւ պատրիարքական աթոռի պատմության մասին։