Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

Մյուս տուժածների վիճակը բավարար է:

Թե որն է եղել վթարի պատճառը, այս պահին դեռեւս հայտնի չէ:

Նշենք, որ վթարի հետեւանքով 5 անձ էր տուժել: Նրանցից երեքի ինքնությունը հայտնի է՝ 32-ամյա Վանուկ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ: