Մահապարտ ահաբեկիչը սպանվել է, երբ ծրագրված պայթյունը ժամակից շուտ է որոտացել։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26–ին Աֆղանստանի Ղազնի քաղաքում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Ամինուլա Օմարիլը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Չկայացած մահապարտ ահաբեկիչը, հավանաբար, ծրագրել է իրականացնել հարձակում պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով անվտանգության ուժերի վրա, սակայն պայթյունը ժամանակից շուտ է որոտացել։ «Դա տեղի է ունեցել Ղազնի քաղաքից ոչ հեռու գտնվող Քալասաբզ շրջանում։ Ահաբեկիչը զոհվել է», – հաղորդել է քաղաքի ոստիկանապետը։

Պայթյունից տուժել է 3 անցորդ։