«Արեւելյան Եվրոպայի աջակողմյան դիրոքորոշում ունեցող կառավարությունների նոր պետական թշնամին միլիարդատեր Ջորջ Սորոսն է», – գրում է Der Spiegel պարբերականի թղթակից Քենո Վերսեկը։
Հոդվածագիրը ներկայացնում է Արեւելյան ԵՎրոպայի մի շարք երկրներում՝ Հունգարիայում, Մակեդոնիայում եւ Սերբիայում միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության ինտստիտուտի» կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ համատարած քարոզարշավ է սկսվել, կառավարություններն այս երկրներում ուղղակի մեղադրում են ՀԿ–ին հակակառավարական եւ ապազգային քաղաքկանություն վարելու համար եւ ամենուրեք փորձում սահմանափակել դրանց գործունեությունը։
«Սորոսի եւ նրա ֆինասնական աջակցությունը ստացող հասարակական կազմակերպությունների դեմ քարոզարշավի հիմնական պատճառն այն է, որ հաճախ դրանք են միայն հանդես գալիս որպես Արեւելյան Եվրոպայի երկրներում իշխանությունների վերհսկման միակ իրական հենասյունը, օրենքի խախտումների, կոռուպցիայի եւ սոցիալական անհավասարության փաստերը արձանագրողները», – նշում է հեղինակն ու հավելում. –«Իրենց հակաքարոզչության մեջ Հունգարիայի, Մակեդոնիայի եւ Սերբիայի իշխանությունները հաճախ կիրառում են աջ ծայրահեղական հռետորաբանություն, հիշատակում համաշխարհային եւ հրեական դավադրությունները իրենց պետությունների դեմ, ինչին նպաստում է նաեւ ծնունդով Հունգարիայից հրեա, կասկածելի գործարքների վրա հարստացած Ջորջ Սորոսի կերպարը»։
Թե որքան արդյունավետ է այս քարոզչությունը՝ վկայում են վերջերս Հունգարիայում կառավարամետ Századvég կենտրոնի անցկացրած հարցումը, ըստ որի հունգարացիների 61 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Սորոսի նկատմամբ։




























