Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամրապնդել է երկրի փոխնախագահ Տարեկ Էլ Աիսսամի դիրքերըը՝ նրան փոխանցելով իր լիազորությունների մի մասը, հայտնում է Noticias24 կայքը։

Gaceta Oficial թերթի տեղեկություններով՝ պետության ղեկավարի որոշմամբ նրա լիազորությունները առնվազն 15 տարով անցնում են Էլ Աիսսամիին։ Մասնավորապես հենց նա է պատասխանատու լինելու նախարարությունների միջեւ ֆինանսների բաշխման, փոխնախարարների նշանակման, սեփականության օտարման եւ ԱԱՀ–ից ազատելու հրամանների համար։

Էլ Աիսսամին փոխնախագահի պաշտոնում էր նշանակվել հունվարի սկզբին։ Սահմանադրության համաձայն՝ հենց փոխնախագահն է ստանձնում պետության ղեկավարի լիազորությունները նրա հրաժարականի դեպքում։