Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտը հայտարարել է, որ կարողացել է ապացուցել հատուկ ծառայությունների հետ նախկին նախագահ Լեհ Վալենսիայի համագործակցության փաստը: Ինքը Վալենսիան դա հերյուրանք է անվանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինստիտուտի ղեկավար Յարոսլավ Շարեկը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ փորձագետներն ուսումնասիրել են խորհրդային տարիների փաստաթղթերը, որտեղ հատուկ ծառայությունները զեկուցել են «Բոլեկ» ծածկանունով գործակալի հետ համագործակցության մասին:
Դեռեւս 1970-ական թվականների առաջին կեսին կազմված փաստաթղթերում նշված է, որ «Բոլեկը» աշխատել է նավաշինարանում եւ հատուկ ծառայություններից փող է ստացել իր գործընկերների վերաբերյալ տեղեկություներ հաղորդելու դիմաց: Փորձագետները հաստատել են, որ վճարումների դիմաց ստորագրությունները պատկանում են Վալենսիային:
Ինքը Վալենսիան այս տեղեկությունը սուտ է անվանել: Նա նույնկերպ էր արձագանքել անցյալ տարվա հրապարակմանը, որոնք դեռեւս փորձագետների արդյունքներով չէին հաստատվել:




























