Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ցուցադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության խորհուրդը վերակազմավորելու որոշման կապակցությամբ արված թվիթների տպագիր տարբերակները, հայտնում է The Verge–ը։
Սփայսերը ցուցադրել էր Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսի հրապարակումը, որում նա նշում է, որ ԿՀՎ–ն կարող է առանց գործի մնալ։
Թե ինչ պատճառներով է Սպիտակ տան ներկայացուցիչը որոշել տպել թվիթները, հայտնի չէ։ Թերթը նշում է, որ դժվար թե լրագրողները կարող էին ինչ–որ բան տեսնել թղթի վրա, որը թափահարում էր Սփայսերը։
Հավանաբար մամուլի խոսնակն այդպես փորձում էր ապացուցել հրապարակումները, սակայն ինչու չի օգտվել դահլիճի էկրաններից, հայտնի չէ։




























