Աֆրիկյան միությանը Մարոկոյի անդամակցությունը պաշտոնապես վերականգնվել է ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել են Եթովպիայի մայրաքաղաքում անցնող կազմակերպության 28-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Նիստին ներկա գտնվող աֆրիկյան պետությունների առաջնորդները ծափահարություններով են ողջունել դահլիճում Մարոկոյի թագավոր Մուհամեդ 4-րդին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄ-ին Մարոկոյի անդամակցությունը վերականգնելու օգտին է քվեարկել աֆրիկյան 54 պետություններից 39-ը։
1984-ին Մարոկոն դուրս էր եկել Աֆրիկյան միասնության կազմակերպությունից, որի իրավահաջորդն է Աֆրիկյան միությունը։ Նման քայլի պատճառ է դարձել կազմակերպությունում Արաբական դեմոկրատական հանրապետության ընդունումը, որը Մարոկոն իր տարածքն է համարում, բայց որը ձգտում է անկախացման։
Սակայն 2016-ի ամռանը Մարոկոյի թագավորը հայտնել էր, որ Ռաբատը մտադիր է վերադառնալ ԱՄ կազմ։ «Վերադառնալու մասին այդ որոշումը մտածված է ու հասունացած»,- ասել էր նա։




























