Սան Ֆրանցիսկոն դատարանում բողոքարկելու է Թրամփի հրամանագիրը «ապաստան-քաղաքների» ֆինանսավորման սահմանափակման վերաբերյալ, որոնք հրաժարվում են համագործակցել դաշնային իշխանությունների հետ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցում, հաղորդում է BBC-ն:
Քաղաքային դատախազ Դենիս Էրերայի ներկայացրած հայցը բողոքարկման առաջին փորձն է, որը վերաբերում է Թրամփի հրամանագրին:
Թրամփը հունվարի 25-ին ստորագրել էր հրամանագիրը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հրամանագրի հետ:
Հայցում նշվում է, որ Թրամփի հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության 10-րդ ուղղումը:
«Ապաստան-քաղաքնե» տերմինը վերաբերում է այն քաղաքներին, որոնք սահմանափակումներ են մտցրել դաշնային ծառայությունների առջեւ: ԱՄՆ-ում նման քաղաքներ են Սան Դիեգոն, Լոս Անջելեսը, Սիեթլը, Դենվերը, Օսթինն ու Բոսթոնը:




























