Սիրիայի հարցով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հաստատել է, որ մինչեւ փետրվարի 20–ը հետաձգել է պաշտոնական Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ Ժնեւում կայանալիք բանակցությունները։ Այս մասին նա հայտնել է Անվտանգության խորհրդի դռնփակ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Ավելի վաղ միջսիրիական խորհրդատվությունների վերսկսման ժամկետ էր նշվում փետրվարի 8–ը։
Դե Մինստուրան նաեւ հայտարարել է, թե ինքնուրույն է որոշելու Սիրիայի ընդդիմության պատվիրակության կազմը, եթե այն չձեւավորվի մինչեւ փետրվարի 8–ը։ Մասնավորապես, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ընդունած 2254 բանաձեւի համաձայն, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատույ բանագնացը լիազորված է ինքնուրույն ձեւավորել ընդդիմության պատվիրակության կազմը՝ դրա ներկայացուցչականությունը ապահովելու նպատակով։
ՄԱԿ–ը աջակցելու է Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին՝ Սիրիայում հրադադարը խախտելու կանխելու եռակողմ մեխանիզմների ստեղծման հարցում եւ մասնակցելու է Աստանայում կայանալիք միջսիրիական խորհրդատվություններին։




























