Գերմանիայի արտգործնախարարությունը հայտնել է իր պաշտոնական բողոքը Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կապակցությամբ, հաղորդում է DW–ն։
Նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ–ն իր բացասական վերաբերմունքն է հայտնել ընդունված նոր կաննոնների կապակցությամբ եւ խնդրել հնարավորինս շուտ լուծում տալ երկքաղաքացիություն ունեցող Գերմանիայի բնակիչներին վերաբերող բաց հարցերին։
Թրամփի հրամանագիրը երեքշաբթի հերթական անգամ քննադատել էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Այժմ մենք նախ եւ առաջ փորձում ենք հասնել իրավական հստակության», – շեշտել էր նա։




























