WikiLeaks–ը հայտարարել է, որ կայքի արխիվներում ավելի քան 1.1 հազար փաստաթուղթ կա, որոնք կապ ունեն Ֆրանսիայի  նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր արխիվներից. 1138 փաստաթուղթ նախագահի ֆրանսիացի թեկնածու Մարին Լե Պենի մասին»,– ասված է կազմակերպության Twitter–ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

WikiLeaks–ը նաեւ հայտնել է, որ արխիվներում կա ընդհանուր առմամբ 3.6 հազար փաստաթուղթ, որոնք վերաբերում են մեկ այլ թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին։