Սպիտակ տան ղեկավարությունը հրաժարվում է իր ներկայացուցիչներին CNN-ի ծրագրերին ուղարկել՝ այդպիսով ամերիկյան խոշորագույն հեռուստաալիքներից մեկին զրկելով իր եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձայնից, հայտնում է Politico-ն:
«Մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ կարծում ենք իմաստ ունի մեր օրակարգն առաջ մղելը»,- հայտարարել է Սպիտակ տան մի պաշտոնյա՝ ընդգծելով, որ CNN-ն այդ տեղը չէ:
Պարբերականը հայտնում է, որ չնայած դրան, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նախկինի պես շարունակում են պատասխանել թղթակիցների հարցերին:




























