Reuters գործակալության հետ Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած համատեղ հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 49 տոկոսը աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը խստացնող հրամանագրերին:
41 տոկոսը հակառակ կարծիքի է: 10 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցման տվյալների համաձայն՝ դեմոկրատների 53 տոկոսը կտրականապես համաձայն չէ Թրամփի հրամագրին, հանրապետականների 51 տոկոսը, հակառակը, այն աջակցում է, փոխանցում է Gazeta-ն:




























