ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ սկանդալային ներգաղթի հրամանագրին արձագանքնել է նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը ԱՄՆ նախագահի նոր օրենքի հետ կապված ասել է․ Սրանով ԱՄՆ-ը մերժում է իր պատմությունը»։

Նշենք, որ Թրամփի հրամանագրով ժամանակավորապես դադարեցվել է մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելը, իսկ մի շարք երկրների քաղաքացիների համար փոխվել է վիզա ստանալու կարգը։

Այս հրամանգիրը բողոքի մեծ ալիք է առաջ բերել ԱՄՆ-ում ու աշխարհի այլ երկրներում։