Երեւանի Կիեւյան կամրջի տակ հունվարի 31-ին հայտնաբերված տղամարդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: NEWS.am-ին այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ինքնասպանություն գործած տղամարդը 41-ամյա Գեորգի Համբարյանն է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Կիեւյան կամրջի տակ տղմարդու դի է հայտնաբերվել: Նրա գրպանում գրություն է հայտնաբերվել հետեւյալ բովանդակությամբ. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, հիմա ի վիճակի չեմ ապրել»: