Եթե ՌԻգայի քաղաքապետի ընտրություններում հաղթի հայտնի մեղվաբույծ Արմանդ Կրաուզեն, քաղաքային դումայում կարող են մեղուների փեթակներ հայտնվել։

Կրաուզեն, որը «Կանաչների ու գյուղացիների միություն» կուսակցության թեկնածուն է, հայտնել է Ռիգային դումայի պատշգամբում փեթակներ տեղադրելու իր մտադրության մասին։

Նա իր մտադրությունը ներկայացնելիս՝ օրինակ է բերել Փարիզի խորհրդարանի շենքն ու Կոպենհագենի դումայի շենքը, որտեղ նույնպես փեթակներ կան։

Ի դեպ, Արմանդ Կրաուզեն դեռ 2005-ին երեք փեթակ էր տեղադրել Ռիգայի գեղարվեստական թանգարանի կողքին, իսկ ինը տարի հետ՝ Հողագործության նախարարության մոտ։ 2015-ին նա մտադիր էր փեթակ տեղադրել նաեւ Սեյմի կտուրին, բայց խորհրդարանականները առարկել էին։