Հունվարի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով եւ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում 30-ամյա Հակոբ Ա.-ն, 25-ամյա Աշոտ Խ.-ն եւ 21-ամյա Դավիթ Մ.-ն վիճաբանել են 21-ամյա Մարտին Կ.-ի, Արթուր Տ.-ի, Սարգիս Բ.-ի եւ ոմն Անդրանիկի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում  Մարտին Կ.-ն պտուտակահանով հարվածել է Հակոբ Ա.-ի թիակին` պատճառելով վնասվածք:

Մարտին Կ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: