Հեսսեն դաշնային հողում հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, մեկը կալանավորվել է, լրագրողներին հայտնել է Հեսսենի ՆԳՆ ղեկավար Պետեր Բոյթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տասնվեց մարդ է ձերբակալվել, նրանց նկատմամբ հետագա գործողությունները կանցկացվեն սահմանված կարգի համաձայն»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ կալանավորվածը Թունիսի քաղաքացի է, իսկ ձերբակալվածների քաղաքացիությունը դեռ պարզված չէ։ Նախարարը նաեւ հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ձերբակալվածները փախստականներ են։
Գրեթե 1100 ոստիկան է մասնակցել հատուկ գործողությանը, որն անցել է փետրվարի 1-ի վաղ առավոտյան։ Խուզարկություններն անցել են 54 օբյեկտներում, այդ թվում տներում, գրասենյակներում ու մզկիթներում։ Կալանավորված 36-ամյա թունիսեցուն կասկածում են ԻՊ համար զինյալներ հավաքագրելու մեջ, իսկ 2015-ի օգոստոսից նա Գերմանիայում ահաբեկչական ցանց էր ստեղծում, երկրի տաածքում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով, սակայն հնարավոր հարձակումների թիրախները դեռ որոշված չեն եղել։




























