Եվրամիությունը պետք է երկարաձգի Շենգենի գոտու երկրների սահմանանային վերահսկողությունը եւս 3 ամսով, քանի դեռ մշակվում են միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու ուղիները։ Այս մասին հաղորդում է AFP–ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը։

«Զգալի առաջընթաց է արձանագրվել ներքին սահմանային վերահսկողությունը վերացնելու ուղղությամբ, սակայն մենք պետք է շարունակենք դրա ամրապնդումը, ինչի պատճառով էլ ժամանակավոր վերահսկողությունը սահմաններին կպահպանվի եւս 3 ամիս», – նշել է ԵՎրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը։

Եվրահանձնաժողովը ավելի վաղ խորհուրդ էր տվել Եվրամիության Խորհրդին թույլ տալ Ավստրիային, Գերմանիային, Նորվեգիային, Դանիային եւ Շվեդիային եւս 3 ամսով երկարաձգել սահմանանային վերահսկողությունը՝ այդ երկրներ փախստականների անվերահսկելի հոսքը կանխելու նպատակով։

ԵՄ–ն մտադիր է 3 ամսով երկարաձգել Շենգենի գոտու երկրների սահմանային վերահսկողությունը: