Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նոր պալատ տեղափոխվելու ժամանակ հին պալատից հրաժարվել է տեղափոխել Աթաթուրքի նկարը։

Էրդողանը նոր նախագահական պալատում հյուրերին ընդունելու սրահում պատի երկու կողմերում կախել է հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքները։

Վերջին շրջանում արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ընդունել է հենց Այվազովսկու նկարներով զարդարված սրահում։ Բացառություն չի եղել նաեւ օրեր առաջ տեղի ունեցած Էրդողանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյերի հետ։