Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեկնաբանել է մահմեդական 7 երկրների քաղաքացիների համար Միացյալ Նահանգներ մուտքը ժամանակավորապես արգելելու մասին իր հրամանագիրը։
«Բոլորը վիճում են՝ արգե՞լք է սա, թե՞ ոչ։ Անվանեք այն ինչպես կամենում եք։ Սակայն հրամանագիրը կոչված է «վատ մարդկանց (վատ մտադրություններ ունեցողներին) հեռու պահել մեր երկրից», – գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։
Everybody is arguing whether or not it is a BAN. Call it what you want, it is about keeping bad people (with bad intentions) out of country!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 1 февраля 2017 г.




























