Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը Կուբայում առաջին ներկայացուցչությունն է բացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Nuevo Herald-ը:
Երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթները դադարեցվել էին 55 տարի առաջ եւ վերականգնվել անցյալ տարվա օգոստոսի 31-ին:
American Airlines-ն ամերիկյան առաջին ավիաընկերությունն է, որը 2016 թվականի սեպտեմբերից վերականգնել է Կուբայի հետ ավիահաղորդակցությունը՝ բացելով Մայամի-Սիենֆուեգոս եւ Մայամի-Օլգին չվերթները:



























