Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը մերժել է աշխատանքի ընդունել երկու՝ ֆիննական եւ ռուսական քաղաքացիություն ունեցող անձին: Այս մասին հայտնում է Helsingin Sanomat-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ այդ անձը, փաստորեն, արդեն աշխատանքի էր ընդունված, սակայն հետո որոշումը չեղյալ է համարվել, քանի որ նա ֆիննականից բացի, ունեցել է նաեւ ՌԴ քաղաքացիություն: Աղբյուրը հայտնել է, որ Ֆինլանդիայի իշխանությունների կարծիքով՝ երկրորդ քաղաքացիության պատճառով նա կարող էր Ռուսաստանի կողմից ներգործության օբյեկտ դառնալ:

Ֆինլանդիայի ԱԳ պետական քարտուղար Պետեր Սթենլունդը պնդել է, որ նման դեպքի մասին չի լսել: Նրա խոսքով՝ նախարարությունը չունի երկքաղաքացիությամբ անձանց աշխատանքի չընդունելու հրահանգ:

Երեքշաբթի Yle հեռուստաընկերությունը հայտնել է, որ Ֆինլանդիայի Պաշտպանության ուժերը սահմանափակել են երկու՝ ֆիննական եւ ռուսական քաղաքացիություն ունեցող անձանց աշխատանքի ընդունումը: Պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել է հատուկ մոտեցման եւ որեւէ սահմանափակման մասին առկայությունը: