Հայաստանի կառավարությունը պարզեցրել է դեղատներին առաջադրվող պահանջները: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի խոսքով՝ դեղատների վաճառասրահի նվազագույն մակերեսը 18 ք.մ.-ից հասցվել է 12-ի, հանվել է նաեւ անձնակազմի համար հանգստի սենյակի առկայության վերաբերյալ պահանջը:

Եթե նախկինում վտանգավոր դեղագործական թափոնների համար առանձին տարածք ունենալու պահանջ կար, ապա հիմա դրանք կարելի է պահել նաեւ առանձին պահարանում կամ արկղում: Բացի այդ, հանվել են դեղամիջոցների ստերիլիզացման եւ տարրաների ախտահանման համար նախատեսված սենյակների առկայության մասին պահանջը: