Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը խաբեբայության զոհ է դարձել։ Անհայտ անձը գողացել էր նրա բանկային քարտի տվյալները եւ օնլայն գնումներ կատարել։ Այս մասին հայտնում է Postimees–ը։

«Նախագահի քարտուղարությունը հունվարի 8-ին տեղեկություն էր ստացել, որ անհայտ խաբեբան ձեռք է բերել նախագահի ծառայողական բանկային քարտի տվյալները եւ մի քանի վճարում կատարել ամերիկյան Ross Stores խանութների ցանցից»,– ասված է Postimees–ի հաղորդագրության մեջ։

Պարբերականի տվյալներով՝ աշխատակազմն արագ արձագանքել է եւ ապացուցել, որ քարտի օգտատերը գնումները կատարելիս Էստոնիայում չի եղել։ Գործարքները լուծարվել են, քարտից հանված գումարը՝ վերադարձվել։