Մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր տեսուչը պետք է նախագահը լինի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ հաճախ Բելառուսից պահանջում են օմբուդսմենի պաշտոն ներդնել, որը պետք է հետեւի մարդու իրավունքների պաշտպանությանը: «Մենք չնայած չունենք այդպիսի անմիջական պաշտոն, ես մշտապես ասում եմ՝ մարդու իրավունքները՝ արժանապատիվ կյանքի, աշխատանքի, կրթության, առողջապահության, տեղեկատվություն ստանալու իրավունքները, լրատվամիջոցների ազատությունը, խոսքի ազատությունը եւ այլն (այս ամենը պետք է մարդու իրավունքներ համարել) այն ժամանակ կպաշտպանվեն, երբ մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր տեսուչը նախագահը լինի: Եվ դուք պետք է իմ կողքին լինեք: Եվ հենց մենք պետք է իշխանության ուժով ապահովենք մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Դա է գլխավորը»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:



























