«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում 10 եւ 12 տարեկան երկու տղաների ձեռքերը կտրել են։ Նրանք այդպիսով պատժել են դեռահասներին այն բանի համար, որ նրանք հրաժարվել են մահապատժի ենթարկել 2 տղամարդկանց նրանց ընտանիքի աչքի առաջ, հայտնում է The Daily Mail–ը։
Երեխաները պատրաստություն էին անցնում ահաբեկիչների ճամբարներից մեկում։ Թերթը հայտնում է, որ ԻՊ գրոհայինները հատուկ տղաների ճամբարներ են ստեղծել, որտեղ նրանց վերածում են այսպես կոչված «խալիֆայության կորյուններ»։ Գաղափարական պատրաստություն անցած դեռահասները հետո մասնակցում են ահաբեկչություններին եւ «անհավատների» գլխատումներին։



























