Ավստրիայի իրավապահները Վիեննայում ձերբակալել են 22 չեչենների ու նրանցից զենք առգրավել, հայտնում է APA-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Վիեննայի կենտրոնական մասում, Դոնաուինզել կղզում։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել տեղի բնակիչների ահազանգով։ ԻՐավապահները մի խումբ մարդկանցից հետաքրքրվել են, թե ինչ են նրանք անուն այնտեղ։ Վերջինները պատասխանել են , որ «զբոսնում են», խոսել են նաեւ ինչ-որ հարսանիքի մասին։

Հետո ոստիկանները նրանց մոտ զենք են նկատել, որը նրանք փորձել էին թաքցնել ձյան մեջ։ Ընդհանուր առմամբ ոստիկանները առգրավել են մեկ ինքնաձիգ, ատրճանակ ու մեծ քանակության զինամթերք։ Դեպքի վայր է ժամանել ավստրիական ոստիկանության ՝ ահաբեկչության դեմ պայքարի WEGA ստորաբաժանումը։

Իրավապահները խուզարկել են ձերբակալվածների մեքենաները ու հիմա հարցաքննում են նրանց։