Լիբանանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կոմունիստական կուսակցության կողմնակիցները Բեյրութում բազմահազարանոց ցույցի են դուրս եկել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ընտրությունները կայանալու են մայիսին: Կոմկուսի կողմնակիցները դեմ են «մեծամասնության» օրենքին: Ներկայում ծրագրվում է քվեարկությունն անցկացնել 1960-ականներին ընդունված օրենքով, որի համաձայն՝ խորհրդարանում կհայտնվեն երկրի առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները՝ ստանալով ձայների մեծամասնությունը:

Իսկ Կոմկուսի կողմնակիցները խորհրդարանում տեղերի համամասնական բաշխում են պահանջում, որպեսզի անկախ պատգամավորները նույնպես կարողանան մանդատ ստանալ:

Իրավապահների տվյալներով՝ ցույցին շուրջ 3 հազար քաղաքացի է մասնակցում: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են, ինչպես նաեւ ընտանիքներ՝ երեխաների հետ: