Բավարիայի Փոքքինգ քաղաքում երեխաները գանձ են գտել, որը թաղել էր տեղի բնակիչներից մեկը, որը հարստությունը չէր վստահել բանկերին, հայտնում է DPA գործակալությունը։
Երեխաներն անտառում խաղալիս տուփ էին գտել, որի մեջ ոսկյա ձուլակտորներ եւ դրամներ էին եղել։ Նրանք գտածոն ոստիկանություն էին տարել, որտեղ դրա արժեքը գնահատել են 250 հազար եվրո։
Միջադեպը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ գանձի տերը մեկ շաբաթ առաջ է հայտնվել։ Նա շատ է հիասթափվել, որ իր գանձը գտել են։ Նա այն դիտավորյալ էր թաղել, քանի որ չէր վստահում ո՛չ արժութային ավանդներին, ո՛չ էլ բանկերի հուսալիությանը։
Օրենքով երեխաներին պարգեւատրում չի հասնում, քանի որ ունեցվածքը ոչ թե կորած է համարվում, այլ թաքցրած։




























