Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն Վրաստանի խորհրդարանին առաջարկել է կանանց համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։

Օրենսդրական այդ նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան եւ պաշտոնապես գրանցվել է հունվարի 30-ին։

Բարբակաձեն իր օրինագիծը կազմել է՝ հիմնվելով «Գենդերային հավասարության» օրենքի հիմնական սկզբունքների եւ դրույթների վրա։ Նա կարծում է, որ պետք է ձեւավորվի «զինծառայողուհի» (ջարիսկալի) հասկացություն, իսկ ժամկետային զինվորական ծառայությունը պետք է պարտադիր լինի  նաեւ կանանց համար։

Օրինագծի նպատակն է ամրացնել վրացական բանակը, պաշտպանունակությունը, վերադարձնել տարածքներն ու միավորել երկիրը։