ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցում են Գլենդեյլի քաղաքային խորհրդում տեղերի համար ընտրապայքարին։

Թեկնածուներից են երեք անգամ Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արա Նաջարյանը ու Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարե Սինանյանը։ Երկու թեկնածուներն էլ հիմա Խորհրդի անդամներ են, հայտնում է Glendale News-Press–ը։

Եւս մեկ թեկնածու՝ ինժեներ Վրեժ Աղաջանյանը, արդեն 34 տարի ապրում է Գլենդեյլում։ Նրա նախընտրական ծրագիրը կենտրոնացած է կառավարության թափանցիկության ու փոքր բիզնեսի աջակցության վրա։

Մյուս թեկնածուներն են Խորհրդի արդեն գործող անդամներ Արդի Քասախյանն ու Րաֆֆի Մանուկյանը՝ երկուսն էլ զբաղեցնում են պաշտոններ քաղաքային ադմինիստրացիայում։ Եւս մեկ թեկնածու՝ Օնիկ Մեհրաբյանը, զբաղվում է ավտոմեքենաների վաճառքով։ Անցյալում նա զբաղեցնում էր հանձնաժողովի՝ տրանսպորտի ու պարկինգի հարցերով անդամի պաշտոնը։