ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ հանդիպումն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ՝ բանանի շուկայում համատեղ քննության շրջանակներում:
Այս առնչությամբ, Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քննարկեցինք փետրվարի 2-ի իմ գրության մեջ հիշատակված հարցերը:
Հնարավորինս արագ կամփոփեմ հավաքված տեղեկատվությունը եւ կներկայացնեմ հանրությանը: Սպասեք ապշեցուցիչ նորությունների»:
Հիշեցնենք, խոսքը վերաբերում է բանանի շուկայում մենաշնորհի խնդրին, ինչը ԱԺ-ում պարբերաբար բարձրացնում էր պատգամավորը և ինչին ի պատասխան ՊԵԿ նախագահն առաջարկել էր համատեղ քննարկել խնդիրը։



























