Փետրվարի 7-ին, ժամը 09.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 30-ամյա Գեւորգ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ Լիպեցկի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի /ավտոառեւանգում/ 1-ին մասի մեղադրանքով:




























