Փետրվարի 7-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ դոկտոր Հանս-Գերտ Փյոտերինգի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության խորացման եւ գրասենյակի աշխատանքների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերի միջեւ քննարկման առարկա դարձան նաեւ տարածաշրջանային արդի հիմնախնդիրներն ու առկա մարտահրավերները:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին:

Նշենք, որ Հանս-Գերտ Փյոտերինգը 1979-2014թթ․ եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 1999-2007թթ․ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ ԵԺԿ-ի նախագահն էր, իսկ 2007-2009թթ․զբաղեցրել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2009թ-ից հանդիսանում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը։