Այնպիսի տպավորություն է, թե բոլորը պայքարում են Հանրապետական կուսակցության դեմ: Այս մասին փետրվարի 8-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի մրցակիցներ է համարում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին:

Անդրադառնալով կուսակցության շարքերից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մի քանի այլ անդամների հեռանալուն՝ Սահակյանը նշեց. «Մենք դրա հետ կապված մեր տեսակետը հայտնել ենք: Այդ կապակցությամբ ոչ մի նոր բան չկա: Ժամանակը ցույց կտա՝ դա կուսակցության թուլացմա՞ն, թե՞ առողջացման գործընթաց է»: