Հայաստանի ներկայիս կառավարվող ընդդիմությունը նման է տիկնիկային թատրոնի: Այս մասին փետրվարի 8-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ սա կեղծ ընդդիմություն է: «Մարդիկ երկար ժամանակ պաշտոններ են զբաղեցրել եւ հանկարծ ասում են, որ ընդդիմություն են դարձել: Պաշտոնավարելիս ինչո՞ւ իրենց ձայնը չէին բարձրացնում, դժգոհություն չէին հայտնում»,- հարց հնչեցրեց Գասպարյանը:

«Այս ընդդիմությանը մի՛ հավատացեք, սա կեղծ ընդդիմություն է: Միեւնույն մարդիկ չպետք է պաշտոն զբաղեցնեն: Մեր քաղաքական վերնախավը պետք է փոխվի, պետք նոր մարդիկ գան»,- ասաց նա՝ հավելելով, որ որ չի հավատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: