Սուր միելոբլաստային լեյկոզով տառապող 9-ամյա Նարեկ Աթանեսյանին Գերմանիայում անհապաղ բուժում է անհրաժեշտ, որի համար ընտանիքը գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկի մայրը՝ Էվելինա Հարոյանը, պատմեց, որ հիվանդությունը հայտնաբերել են 2016թ. մայիսին Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Մոր խոսքով՝ բուժումը բնականոն տեմպով ընթանում էր, սակայն բուժման նախավերջին կուրսում երեխան հիվանդացել է ջրծաղիկով, որից հետո հիվանդությունը կրկնվել է նրա մոտ:
Նարեկի հայրը աշխատում է ՀՀ Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, մայրը չի աշխատում, խնամում է Նարեկին:
«Իրեն փոխպատվաստում է անհրաժեշտ: Ճիշտ է, Հայաստանում փոխպատվաստման ինստիտուտը կա, սակայն դեռ չի գործում: Բուժման համար պետք է մեկնել արտերկիր՝ Գերմանիա, սակայն դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ»,-ասաց նա:
Երեխայի մոր խոսքով՝ մոտ 12.000 եվրո է անհրաժեշտ Նարեկի բուժումը արտերկրում կազմակերպելու համար, ընտանիքը դրա մի չնչին մասն ունի միայն:
Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝
Ամերիաբանկ
AMD 15700 12821830300
USD 15700 12821830101
EUR 15700 12821830146
RUB15700 12821830158
Ստացող՝ Ռոմիկ Աթանեսյան.
Կամ զանգահարել Նարեկի մորը՝ Էվելինայի հեռախոսահամարին՝ 055-82-07-81, ինչպես նաեւ հորը՝ Ռոմիկ Աթանեսյանին 077-75-65-71 հեռախոսահամարով:





























