Ձեւավորվող նախընտրական դաշինքները մարդկանց դնում են ամնեզիայով տառապող հիվանդների տեղ: Այս մասին այսօր ՝փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Նրա խոսքով ՝ միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Օհանյանը ու Վարդան Օսկանյանը կարող են լինել ընդդիմություն:
«Դաշինքները, որոնք կազմավորվել են, մարդկանց դնում են ամնեզիայով տառապող հիվանդների տեղ: Ոչ մի գաղափարական, քաղաքական պայքար այս ընտրություններում չեն նշմարվում: Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքին անդրադառնալով ասեմ, որ մարդիկ իշխանության մեջ լինելով չեն փորձել մատը մատին տալ, հիմա փոփոխություննե՞ր են ուզում: Իսկ «Ծառուկյան դաշինքին» անդրադառնալով ուզում եմ ասել, որ միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Ծառուկյանն ընդիմություն է... Ծառուկյանն իշխանական պրոյեկտ է»,-ասաց նա:




























