2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններն Աստծո եւ Մամոնայի միջեւ ընտրություն կդառնան: Փետրվարի 10-ին կայացած ավանդական խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները միակ ուղղակի համապետական ընտրություններն են լինելու: Եվ այս շրջադարձային պահին ոչ ոք իրավունք չունի ընկճվել եւ մտածել, որ իշխանություններն այս անգամ էլ են որոշելու ժողովրդի փոխարեն:

Այդ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի տրվել ընտրողների ձայները գնել փորձողներին: Զուրաբյանն իր խոսքերը որոշել է լրացնել ավետարանական մոտիվներով. «Այս ընտրություններն Աստծո եւ Մամոնայի միջեւ ընտրություն են լինելու»: