ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի մանկականհիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆունկցիաների միջազգայինդասակարգման հիման վրա մշակված հաշմանդամության սահմանման նորմոդելի հետ կապված հարցեր եւ ներկայացվել առաջարկություններ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմին համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխան վերափոխելու հարցում առաջընթաց արձանագրելու, ինչպես նաեւ պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում օժանդակություն ցուցաբերելու համար:

Արտեմ Ասատրյանը նույնպես կարեւորել է արդեն 3 տարի համատեղ իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն իսկապես լրջագույն ռեֆորմ է համակարգում:

«Շատ կարեւոր է նոր մոդելի գաղափարախոսությունը, երբ մենք անցում ենք կատարում հաշմանդամության սահմանման սոցիալական մոդելի, որտեղ առաջնային է դառնում ոչ միայնանձի առողջական վիճակը այլ նաեւ միշարք միջավայրային գործոններ:

Այն որդեգրած սկզբունքը, որ հիվանդությունը պետք է տարանջատվի հաշմանդամություն ունենալուց, լիովին համապատասխանում է նոր ներդրվող մոդելի տրամաբանությանը»,- ընդգծել է նախարարը:

Հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաեւ Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դրանց ընթացքին, եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքին, որը ներկայումս ուղարկվել է Ազգային ժողով երկրորդ ընթերցման համար:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ ԴմիտրիՄարիյասին իր հերթին ողջունել է կատարված համատեղ աշխատանքը եւ պատրաստակամություն հայտնել տարբեր ձեւաչափերով շարունակելաջակցությունը 2017 թվականին: Պարոն Մարիյասին ընդգծել է, որհամագործակցությունը ծրագրի շուրջ համալիր է եւ բազմաբովանդակ, քանի որգործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հաշմանդամության գնահատման նոր համակարգըթույլ կտա ապահովել քաղաքացիների լիարժեք մասնակցությունը եւ բարելավել սոցիալական ծառայությունների որակը, որը լիովին համապատասխանում էվերջերս ՀՀ վարչապետի կողմից հայտարարված ամբիցիոզ բարեփոխումների օրակարգի ուղղություներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայումքննարկել հետագա համագործակցության ձեւաչափն ու ծրագրի փորձագետներիկողմից մշակված նոր առաջարկությունները: