Ռուսաստանը Եվրամիության հետ Լիբիայի հարցով առարկայական բանակցություններ չի վարել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«ԵՄ–ի հետ Լիբիայի հարցով որեւէ առարկայական բանակցություններ չեն եղել»,– ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ԵՄ–ի հետ Լիբիայի հարցով շփումներ եղել են։

Փետրվարի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է դեր խաղա Լիբիայում հակամարտության կարգավորման հարցում։