ԱՄՆ–ի հատուկ ծառայությունները հաստատել են Թրամփի վերաբերյալ «դոսյեում»  վարկաբեկող նյութերի մի մասի հավաստիությունը, հաղորդում է CNN–ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով, հավաստի տեղեկությունները չեն վերաբերում «անպարկեշտ մեղադրանքներին» Հատուկ ծառայությունները հաստատել են Թրամփի զրույցները մի քանի ռուսաստանցիների հետ։ Տեղեկությունները վերաբերում են Ռուսաստանի որոշ պաշտոնյաներին եւ այլ անձնանց։

Սպիտակ տունը, իր հերթին, CNN–ի տեղեկությունները կրկին որակել է «նողկալի ապատեղեկատվություն»։