ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեկնաբանել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը իբրեւ դիտարկում է իրեն որպես Դոնալդ Թրամփի համար ընծա՝ ԱՄՆ իշխանություններին արտահանձնելու հնարավորությունը, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Սնոուդենն այդ հաղորդագրությունը անվանել է անհերքելի ապացույց այն մասին, որ ինքը «երբեք չի համագործակցել ռուսական հետախուզության հետ»։

«Ոչ մի երկիր իր լրտեսներին չի արտահանձնի, քանի որ մնացածն այդ դեպքում կվախենան նույն ճակատագրին արժանանալուց»,- գրել էր Սնոուդենն իր Թվիթերում։