Շոտլանդիայի Իսթ Լոթիան շրջանի բնակչուհուն վերադարձրել են 150 տարի առաջ նրա նախատատի կողմից կարված հարսանեկան զգեստը, որը կորցրել են քիմմաքրման կենտրոնում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

29-ամյա Տեսս Նյուալը կորած զգեստի մասին գրել է Facebook-ում: 2016 թվականի սեպտեմբերին նա այն տվել է Kleen Cleaners քիմմաքրման կենտրոն, սակայն մեկ ամիս անց այն փակվել է՝ այդպես էլ չվերադարձնելով զգեստը: Գրառումն ավելի քան 300 հազար անգամ վերահրապարակվել է սոցցանցում:

Զգեստը գտել է տարածքի տերը, որտեղ նախկինում գործել է քիմմաքրման ծառայությունը: Շոտլանդուհուն զանգահարել են եւ խոստացել մեկ շաբաթ անց վերադարձնել հարսանեկան զգեստը: